Մեր Տեսլականը
Աշխարհ, որտեղ յուրաքանչյուր աղջիկ ունի հավասար հնարավորություններ։
Օգտագործելով սպորտն իբրև սոցիալական ազդեցության միջոց՝ GOALS֊ը նպատակ ունի տալ երիտասարդներին ինքնավստահության և համերաշխության զգացում՝ դիմադրելու և լուծելու մարտահրավերները և՛ դաշտում, և՛ դաշտից դուրս։
Մեր նպատակն է՝
Նախաձեռնել և ստեղծել ֆուտբոլի լիգաների ցանց, արտադասարանական խմբակները և ամառային ճամբարներ Հայաստանի տարբեր վայրերում։
Մարտահրավեր նետել և կոտրել սպորտով զբաղվող աղջիկներին վերաբերող գոյություն ունեցող կարծրատիպերը։
Կառուցել կարեկցանքի, բարության և հարգանքի մշակույթ։
Ձևավորել փոփոխության ապագա առաջնորդների։
Ստեղծեք շարունակական ազդեցություն և օգնեք GOALS-ին ստեղծել հավասար հնարավորություններ #ամենաղջկա համար՝ կատարելով նվիրատվություն կամ միանալով մեր թիմին։
Նվիրաբերեք՝ դառնալով GOALS֊ի ծրագրերի հովանավոր կամ տրամադրելով չօգտագործված կամ օգտագործելու ենթակա իրեր։ Դուք կարող եք նաև միանալ մեր թիմին և դառնալ GOALS֊ի կամավոր։ Կատարե՛ք Ձեր ներդրումն այսօր և օգնեք հարթել ավելի պայծառ ապագայի ճանապարհ մեր աղջիկների համար։
Աշխարհ, որտեղ յուրաքանչյուր աղջիկ ունի հավասար հնարավորություններ։
Ֆուտբոլ խաղալ, բարձրաձայնել իրենց մտքերը և մարտահրավեր նետել սոցիալական նորմերին:
GOALS-ը հանձն է առնում ազդեցություն թողնել իր հիմնարար արժեքների միջոցով։
Հզորացնել անհատների, խաղալ թիմով,
Միմյանց վերաբերվել հարգանքով և արժանապատվությամբ,
Լինել այն փոփոխությունը, որը փնտռում ես, առաջնորդել օրինակով,
Ձգտել զարգանալ, և նախաձեռնող լինել․