«Աղջիկների՝ ֆուտբոլ խաղալու քաջությունը հեղափոխություն է, և ես դրա մի մասնիկն եմ:»

 

ԼԻԱՆԱ, 13 ՏԱՐԵԿԱՆ, ԴԻԼԻՋԱՆ

 
 
 

Հայաստան 8 մարզում

 
source.gif
MZA_0474.JPG
 

Ֆուտբոլային լիգաներ

Սպորտում կանանց ներկայացվածությունն ավելացնելու համար, GOALS-ը Հայաստանի 8 մարզերում հիմնել է կանանց ֆուտբոլային լիգաներ և նպատակ ունի ավելի ընդլայնվելու: Լիգաներ են ձևավորվել Արմավիրում, Սյունիքում, Լոռիում, Տավուշում, Վայոց ձորում, Շիրակում, Գեղարքունիքում, և վերջերս` նաև Կոտայքում: Մենք տրամադրում ենք ենթակառուցվածքներ, մարզիչներ, սարքավորումներ և ռեսուրսներ ՝ երկրի գյուղական համայնքներում աղջիկների լիգաներ ստեղծելու համար:

Մեր լիգաները բաղկացած են ամենաքիչը 4 թիմից, որոնցից յուրաքանչյուրում խաղում են 9-15 հոգի: Ֆուտբոլային առաջնությունները անցկացվում են աշնանը և գարնանը (տարին 6 ամիս), և մարզում են ավելի քան 750 եռանդուն խաղացողների: Դիլիջանի լիգայի խաղացող 14 տարեկան Լիլիթը, սպորտի հանդեպ իր սիրո մասին խոսելիս նշեց. «Ֆուտբոլը ինձ դարձնում է ավելի բաց, քաջ, և ամենակարևորը` ինքնավստահ:»

Լիգաներ հիմնելով, GOALS-ը կարողացել է փոփոխություն մտցնել երկրի և՛ մեծերի, և՛ փոքրերի մտածելակերպի մեջ: Դիլիջանի թիվ 4 դպրոցի գլխավոր մարզիչ Աննա Դավթյանը շնորհակալ է դպրոցում ֆուտբոլային թիմ ունենալու համար, քանի որ այն ոգեշնչեց աղջիկներին փոփոխություններ մտցնել իրենց կյանքերում և համայնքներում: Նրա խոսքերով, ձախողումները աղջիկներին չեն կանգնեցնում և նրանք շարունակում են ջանալ ու հավատալ իրենց կատարած գործին:

Ուրախ ենք հայտնել, որ արդեն փոփոխություններ ենք նկատում մեր խաղացողների ինքնավստահության մեջ, ինչպես նաև դրական շարժ ծնողների մտածելակերպի մեջ` թույլատրել իրենց դստրերին զբաղվել ֆուտբոլով: Մենք այժմ նաև տեսնում ենք տրիբունաներ լի տղաներով ովքեր քաջալերում են մեր աղջիկներին:


 
 
 

«Այն ինչ կարող է անել տղան, կարող է անել աղջիկը: Աղջիկ լինելը չի նշանակում ավելի քիչ ունակություններ ունենալ:»

Մերի Միրզախանյան, 15, Արմավիր

 
yellow.jpg
 
Copy of MZA_0212.JPG
 

Ամառային ճամբարներ

Ամեն ամառ, GOALS-ը, համագործակցելով իր հովանավորների հետ, կազմակերպում է տղաների և աղջիկների միացյալ ֆուտբոլային ճամբարներ Հայաստանի գյուղական համայնքներում: Ճամբարները տևում են 3-5 օր և ներառում մոտ 50 մասնակից շրջակա համայնքներից: Այս միջոցառումները հնարավորություն են ընձեռում աղջիկներին և տղաներին հաղորդակցվել, միմյանց հետ համագործակցել և իրար հավասարի պես վերաբերվել:

«Նպատակային խաղ» ծրագրի շնորհիվ, մասնակիցները սովորում են ֆուտբոլային տարբեր հմտություններ, մասնակցում «Սպորտ` սոցիալական ազդեցության համար» խաղերի և սեմինարների, և այլ մրցակցային խաղերի: Թալինի ամառային ճամբարին առաջին անգամ մասնակցող 17-ամյա Ալիսա Մխիթարյանը լավ տպավորություններ էր ստացել ճամբարից, ասելով. «Ճամբարի ընթացքում մենք ոչ միայն ֆուտբոլ էինք խաղում, այլ նաև սովորում թիմով գործել և միմյանց հարգել:»

Ճամբարները նաև օգնում են մասնակիցներին նոր ընկերներ ձեռք բերել և մտերմանալ մոտակա համայնքներից մարդկանց հետ: Անահիտ Թումանյանը (Դեբետ ճամբարի մարզիչ), նշում է. «Լոռիում անցկացվող ամառային ճամբարներին և այլ GOALS ծրագրերին մասնակցելով ես շատ բան սովորեցի և նոր հմտություններ ձեռք բերեցի: Այժմ այդ փորձի շնորհիվ, ես կամավորություն եմ անում իմ համայնքում, որպեսզի կոտրեմ սեռով պայմանավորված կարծրատիպերը:»

 
 
 

Ոգեշնչել ենք 750 աղջիկների

source (16).gif
 
 
 

«Ֆուտբոլն ինձ տվեց ազատություն, քաջություն, համարձակություն, կամքի ուժ և դժվարություններ հաղթահարելու կարողություն: Այժմ, իմ հարևաններն ու բարեկամները հպարտանում են ինձնով և իմ ֆուտբոլային նվաճումներով: Եթե նույնիսկ ապագայում ֆուտբոլով չզբաղվեմ, այն արդեն փոխել է իմ կյանքը…»

Աննա, 17 տարեկան, Տավուշի մարզ

 
blue.jpg
 
 

GOALS
գավաթ

 
source (18).gif
 

Ազգային առաջնություն

Ազգային առաջնությունը հունիսին անցկացվող ամենամյա միջոցառում է, որի ժամանակ Մարզային առաջնությունում հաղթանակ տարած թիմերը Երևանում մրցում են GOALS Գավաթի համար: Միջոցառումը անցկացվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ, ՀՖՖ տեխնիկական կենտրոն` Ֆուտբոլի ակադեմիայում:

Սա հնարավորություն է ընձեռում ցուցադրելու մեր մարզիկների հմտությունները և թիմային խաղը, ինչպես նաև փառաբանելու նրանց և նրանց նվաճումները: Մենք շատ ենք կարևորում մասնակիցների ընտանիքներին հրավիրելը, քանի որ դա նրանց մեջ արթնացնում է համայնքային ոգին և աջակցությունը:

Ազգային առաջնությունը նաև ճանաչում և պարգևատրում է նրանց, ովքեր արտացոլում են GOALS-ի արժեքներն ու սկզբունքները: Այդ պատճառով մեզ մոտ կան այնպիսի մրցանակներ, ինչպիսիք են Տարվա լավագույն մարզիչը, Լավագույն թիմային խաղացողը, և Լավագույն սպորտային վարքագծով մարզիկը:

Մենք հուսով ենք, որ այս միջոցառումը ավելի շատ մարդկանց գիտակից կդարձնի գենդերային անհավասարության մասին և կխրախուսի նմանատիպ ծրագրերի և կազմակերպությունների հետագա հիմնումը:

Եթե դուք ցանկանում եք դառնալ այս միջոցառման հովանավորներից մեկը, խնդրում ենք կապվել Թենի Ավակյանի հետ` info@goalsarmenia.org էլեկտրոնային հասցեով:

 
 

«Այս երիտասարդ կանայք այսօր ֆուտբոլիստներ են: Վաղը կլինեն գործադիր տնօրեններ, համալսարանի ռեկտորներ, նվագախմբի դիրիժորներ, գրողներ, նախագահներ և ծնողներ: Նրանք այսօր գնդակ խաղալով փոխում են աշխարհը դեպի լավը:»

ՌԱՖԻԿ ՄԱՆՍՈՒՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐ

 
fff.jpg