Տվե՛ք աղջկան թիմ։ Տվե՛ք նրան իր տեղը։


GOALS-ում մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր աղջիկ պետք է հնարավորություն ունենա խաղալու, սովորելու, առաջնորդելու և իրեն զգալու համայնքի կարևոր մաս։

Մենք սպորտը չենք տեսնում միայն որպես խաղ։
Մենք այն օգտագործում ենք որպես միջոց՝ աղջիկներին միավորելու, նրանց ինքնավստահությունը զարգացնելու, ընկերներ ձեռք բերելու և նրանց առաջ նոր հնարավորություններ բացելու համար։

Երբ դուք աջակցում եք GOALS-ին, դուք պարզապես չեք ֆինանսավորում սպորտային ծրագիր։
Դուք մի աղջկա օգնում եք  գտնել իր թիմը։
Իր ընկերներին։
Իր մարզչին։
Իր ձայնը։
Եվ այն վստահությունը, որ նա կարող է ավելին։

Ձեր նվիրատվությունը կարող է փոխել մի աղջկա փորձը


$25 — օգնում է մեկ աղջկա մասնակցել GOALS-ի ծրագրերին և դառնալ թիմի մաս։
$100 — աջակցում է մեկ աղջկա՝ մեկ տարվա ընթացքում մասնակցելու սպորտային և առաջնորդության ծրագրերին։
$500 — օգնում է ապահովել մեկ թիմի անհրաժեշտ մարզական գույքը և միջոցները։
$1,500 — աջակցում է 20 և ավելի աղջիկներից բաղկացած մեկ թիմի՝ մեկ տարվա ընթացքում։
$2,500 — օգնում է թիմերին մասնակցել մրցաշարերի, հանդիպումների և համայնքային միջոցառումների՝ ապահովելով ճանապարհածախսն ու մասնակցության անհրաժեշտ ծախսերը։
$4,000 — ամբողջությամբ աջակցում է մեկ թիմի` մեկ տարվա ընթացքում, ներառյալ մարզումները, գույքը, ծրագրերը և պաշտոնական մանկապատանեկան մրցաշարերի մասնակցությունը։
$20,000 — Տարածաշրջանի հովանավոր
Օգնեք GOALS-ին ընդլայնել իր գործունեությունը և հասնել աղջիկներին մի ամբողջ մարզում՝ ապահովելով սպորտային և կրթական հնարավորություններ բազմաթիվ համայնքների համար։
$50,000 — GOALS-ի չեմպիոն

Դարձեք GOALS-ի տարեկան աջակից և օգնեք մեզ ոչ միայն շարունակել, այլև ընդլայնել ու ամրապնդել մեր ծրագրերը ամբողջ Հայաստանում։

Ի՞նչ է ստեղծում Ձեր նվիրատվությունը իրականում ։
Դա այն աղջիկն է, ով առաջին անգամ դուրս է գալիս խաղադաշտ։
Այն աղջիկն է, ով սովորում է բարձրաձայնել իր կարծիքը։
Այն թիմակիցն է, ով դառնում է ընկեր։
Այն մարզիչն է, ով աղջկան ասում է՝ «Դու կարող ես»։
Եվ երբեմն դա հենց այն պահն է, երբ աղջիկն առաջին անգամ սկսում է ինքն էլ հավատալ դրան։
Նվիրաբերե՛ք այսօր։
Օգնեք մեզ համոզվել, որ յուրաքանչյուր աղջկա համար կա թիմ, որտեղ իրեն սպասում են։

GOALS-ը գրանցված է որպես ԱՄՆ 501(c)(3) ոչ առևտրային կազմակերպություն։ Նվիրատվությունները ենթակա են հարկային նվազեցման՝ օրենքով թույլատրված առավելագույն չափով։