Play it
Forward

File_000.jpeg
 
 

Ամեն ինչ սկսվեց․․․

երբ ակնհայտ դարձավ, որ Հայաստանում սիրողական սպորտի մեծ պահանջարկ կա:
Փլեյ Իթ Ֆորվարդը սոցիալական ձեռնարկություն է, որն իրականացվում է «Հայ Աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ՀԿ-ի կողմից: Նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ երեխաները կկարողանան այցելել և զբաղվել սիրողական սպորտով, սովորել նոր հմտություններ և լինել թիմի մի մաս: Մեր ֆուտբոլային ակումբը նախատեսված է 6-16 տարեկան աղջիկների և տղաների համար: Չնայած նրան, որ մեր ակումբը սիրողական է, մեզ համար կարևոր է ունենալ փորձառու մարզիչներ, այդ իսկ պաճառով նրանք ՈՒԵՖԱ-ի կողմից սերտիֆիկացված են և կիրառում են դասավանդման այնպիսի մեթոդաբանություն, որի հիմքում թիմային խաղն է, առաջնորդությունը, և ժամանակակից մարզումների լավագույն փորձը:

Գրանցվել կարող են ինչպես ամսական, այնպես էլ մեկանգամյա մասնակցության համար: Մասնակիցներին կտրամադրվեն մարզաշապիկներ:
Փլեյ Իթ Ֆորվարդի ամբողջ հասույթը ուղղվում է GOALS - ի մարզային ծրագրերի կայունացմանը:

Play it forward (3).png

Ինչպե՞ս ենք մենք աշխատում:

-> Մենք կապահովենք ձեր երեխայի լավ մարզավիճակը, կսովորեցնենք առաջնորդություն և ինքնավստահություն:

-> Ձեր կողմից կատարված ամսավճարը հնարավորություն կտա մարզերի երեխաներին նույնպես խաղալ և մարզվել:

Մենք շահույթ չհետապնդող կազմակերպություն ենք, և ստացված եկամուտն ամբողջապես ուղղվելու է ՀՀ մարզային ծրագրերին և Արցախին:

Մարզումներն այժմ շաբաթական երկու անգամ են, երեքշաբթի և հինգշաբթի՝ 1 ժամ տևողությամբ, ժամը՝ 16:00 - 17:00 կամ 17:00 - 18:00:

Երեխային գրանցելու և հավելյալ տեղեկության համար, խնդրում ենք լրացնել հետևյալ դիմում-հայտը կամ զանգահարել 041 753750 հեռախոսահամարով:

2.png