Տարածք հարթելով ֆուտբոլի համար․ Հայաստանից մինչև Ամերիկա

make_space1.jpg

 

Չեմ հիշում, թե քանի տարի առաջ ես սիրահարվեցի ֆուտբոլին և ինչու, բայց ես չեմ պատկերացնում իմ կյանքն արանց կենդանի ֆուտբոլային խաղեր նայելու կամ իմ ընկերների հետ խաղալու։ Մոտ երկու տարի առաջ մենք տասներկու աղջիկներով ստեղծեցինք ֆուտբոլի թիմ Արմավիրի մեր փոքր գյուղում և սկսեցինք խաղալ առանց մարզչի, քանի որ չէինք կարողանում գտնել։ Այս թիմում ամեն խաղացող սիրում է խաղալ և վայելում է դաշտում գտնվելու յուրաքանչյուր վայրկրանը։

Այս տարի ես հնարավորություն ունեցա ապրել և իմ կրթությունը շարունակել Ամերիկայի ավագ դպրոցում։ Եվ, իհարկե, ես պատրաստվում էի խաղալ ավագ դպրոցի ֆուտբոլի թիմում։  Ավագ դպրոցի թիմում ամենադժվար պահն ինձ համար իմ թիմակիցներին հասկանալն ու դաշտում հաղորդակցվելն էր։ Ամեն ինչ այնքան արագ է կատարվում։

I

make_space2.jpg

Ֆուտբոլն ինձ շատ բան է տվել։ Այն ինձ դարձրել է ավելի ինքնավստահ և ստիպել է հասկանալ՝ ինչ է նշանակում թիմի անդամ լինելը։ Ես այնքան ուրախ եմ սպորտում լինելու համար և պատրաստվում եմ անել ամեն ինչ, որ մյուս աղջիկներն էլ ունենան խաղալու և սպորտը վայելելու հնարավորություն։