Տաղանդների բացահայտում․ Աչաջուրի աղջիկների հզորացումը ֆուտբոլի միջոցով
Vivaro Media -ի հմուտ թիմի ուղեկցությամբ մենք ճանապարհ ընկանք դեպի Տավուշում գեղատեսիլ Աչաջուր գյուղը, որպեսզի վկայենք մի բացառիկ իրադարձության՝ Մինչև 12 տարեկանների ազգային առաջնության խաղին, որտեղ մրցում էին ԳՈԼՍ Աչաջուր և AYB Դիլիջան թիմերը։
Աղջիկների վճռականությունը և ոգևորությունը զգացվում էր խաղի յուրաքանչյուր պահին։ Օրվա նշանակությունը կրկնապատկվեց այն փաստով, որ խաղը վարում էր կին մրցավար․ Հայաստանի ֆուտբոլում դեռ հազվադեպ երևույթ։ Նա, փոքրուց ներշնչվելով GOALS-ի ծրագրերից, այսօր հետևում է իր երազանքին՝ հաղթահարելով խոչընդոտներն և դառնալով մրցավար։
Մթնոլորտը լիցքավորված էր։ Գյուղի բնակիչները՝ տղաները և ավագ սերնդի ներկայացուցիչները, հավաքվել էին խրախուսելու աղջիկներին՝ ցույց տալով, որ համայնքներում օրեցօր աճում է աջակցությունը կանանց սպորտին։
Այս խաղը պարզապես սպորտային իրադարձություն չէր․ այն համայնքի միասնականության, տոկունության և աղջիկների հզորացման տոն էր։
Շուտով կկիսվենք մեր ամբողջական հաշվետվությամբ՝ ներկայացնելով գյուղական համայնքների կենսունակությունը և այս արտասովոր երիտասարդ մարզիկների ոգեշնչող ուղիները։