Աղջիկների հզորացումը սպորտի միջոցով․ GOALS-ի և Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի փոխոխող գործընկերությունը

Աղջիկների հզորացմանն ուղղված նշանավոր համագործակցության շրջանակում GOALS-ը և Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան (ՀՖՖ) միավորել են ուժերը՝ ստեղծելու երկարաժամկետ և շարունակական ազդեցություն։ Մեր համագործակցությունն ավելի է խորացել տարիների ընթացքում, երբ մենք հասկացանք, թե որքան կարևոր է աղջիկների մասնակցությունը սպորտին։ Համատեղ կազմակերպած մրցաշարերն ու միջոցառումները խրախուսում են մրցակցության ոգին՝ միևնույն ժամանակ կարևորելով կրթության և համապարփակ զարգացման դերը։

GOALS կրթական առաջատար հիմնադրամի և Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի՝ երկրի ֆուտբոլի ղեկավար մարմնի միջև այս հզոր դաշինքը բերել է դրական փոփոխությունների ալիք մեր երկրի աղջիկների համար։ Սկսելով ընդամենը ընդհանուր երազանքից՝ կազմակերպել մրցաշարեր, մեր համագործակցությունը վերածվել է համապարփակ ռազմավարության՝ սպորտի միջոցով աղջիկներին հզորացնելու ուղղությամբ։ Մեր փորձի և ռեսուրսների համադրմամբ մենք կարողացել ենք բացել նոր հնարավորությունների աշխարհ՝ հնարավորություն տալով աղջիկներին զարգանալ ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս։

Մեր համագործակցության ամենաարժեքավոր ձեռքբերումներից մեկը 2023 թվականի Մ-15 և Մ-12 Ազգային Մրցաշարի համատեղ անցկացումն էր։ Այս նշանակալի իրադարձությունը համախմբեց Հայաստանի տարբեր մարզերից ավելի քան 1400 տաղանդավոր աղջիկների՝ ցուցադրելու իրենց ուժը, վճռականությունը և աներևակայելի հմտությունները։ Մրցաշարը դարձավ հավասարության խթանման ուղղությամբ մեր ունեցած առաջընթացի տոնակատարություն և վկայություն այս երիտասարդ մարզուհիների բացառիկ ներուժի մասին։

Քանի որ մրցաշարի մարզական հատվածը, ներառյալ լոգիստիկան և տեխնիկական համակարգումը, համակարգվում էր ՀՖՖ-ի կողմից, մենք կարողացանք ամբողջովին կենտրոնանալ կրթական ծրագրերի մշակման և մասնակիցների սոցիալ-հուզական զարգացման վրա։ Վարպետության դասերի, մենթորության հնարավորությունների և կրթական ռեսուրսների հասանելիության միջոցով մենք նպատակ ունեինք ուժեղացնել այս երիտասարդ աղջիկներին՝ տրամադրելով այն գիտելիքն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են անձնական և ակադեմիական հաջողության համար։

Ազգային առաջնության եզրափակիչ փուլի ընթացքում մթնոլորտը իսկապես հուզիչ էր։ Մրցում էին 15 թիմեր՝ ներառյալ տարածաշրջանային հաղթողները և չորս եզրափակիչ դուրս եկած թիմեր։ Այս երիտասարդ մարզուհիների ցուցաբերած նվիրումն, սպորտային վարպետությունը և կրքոտությունը իսկապես ներշնչող էին։ Դաշտում անցկացված լարված հանդիպումներից մինչև դաշտից դուրս ստեղծված ընկերություներն ու համախմբվածությունը, այս մրցաշարը վկայում էր սպորտի վերափոխող ուժի մասին՝ թե ինչպես է այն ձևավորում այս աղջիկների կյանքը։

Շնորհավորում ենք բոլոր մասնակցած թիմերին, որոնց քրտնաջան աշխատանքն ու վճռականությունը փայլեցին ողջ մրցաշարի ընթացքում։ Նրանց նվիրումը գերազանցությանն՝ ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս, վկայում էր նրանց բացառիկ ներուժի և կայունության մասին։ Խորին շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին՝ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիային, տեղական կազմակերպություններին, կամավորներին և հովանավորներին, ովքեր առանցքային դեր ունեցան այս միջոցառման հաջող իրականացման գործում։

Վերաիմաստավորելով այս գործընկերության ձեռքբերումները՝ մենք հասկանում ենք, որ սա միայն սկիզբն է։ Մենք համոզված ենք, որ առաջիկա տարիներին մեր համագործակցությունը կտանի դեպի ավելի համապարփակ ծրագրերի իրականացում և նոր հնարավորությունների ստեղծում Հայաստանի աղջիկների համար։ Շարունակելով խթանել գենդերային հավասարությունը սպորտում և հզորացնելով աղջիկներին կրթության, մենթորության և ռեսուրսների հասանելիության միջոցով՝ մենք կերտում ենք մի ապագա, որտեղ յուրաքանչյուր աղջիկ կունենա հնարավորություն զարգանալու, հաջողելու և իր ամբողջ ներուժը բացահայտելու։

Այս գործընկերությունը՝ GOALS-ի և Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի (ՀՖՖ) միջև, խորհրդանշում է մեր ընդհանուր հավատը՝ սպորտի ձևափոխող ուժի հանդեպ՝ հատկապես աղջիկների համար։ Հավասար հնարավորություններ ստեղծելով և խրախուսելով կրթական ու անձնային աճը՝ մենք ճանապարհ ենք հարթում դեպի ավելի լուսավոր և ներառական ապագա։ Մեր համագործակցության նպատակը հզորացնելն է՝ զարգացնելով աղջիկ մարզիկների նոր սերունդը և կերտելով մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր աղջիկ ունի հնարավորություն ծաղկելու, հաջողելու և բացահայտելու իր ամբողջ ներուժը։

Teny Avakian