«Հայ Աղջիկների Առաջնորդությունը ֆուտբոլում» ՀԿ-ն՝ 2021թ. ՈւԵՖԱ-ի երեխաների հիմնադրամի մրցանակակիր

uefa_foundation_logo_en_rgb_onlight-5c900ffe75244-5c900ffe7528b.png

ՈւԵՖԱ-ի երեխաների հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հունիսի 3-ին տեսազանգով հանդիպեց ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Շեֆերինին: Խորհրդի գարնանային հանդիպմանը ՈւԵՖԱ-ի երեխաների հիմնադրամը ընտրում է իր ամենամյա մրցանակակիրներին բարեգործական կազմակերպությունների և երեխաների իրավունքները պաշտպանող այլ կազմակերպությունների շրջանում: Կազմակերպությունները առաջադրվում են ՈւԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների կողմից: Մեծ հպարտությամբ և պատվով մենք հայտարարում ենք, որ «Հայ Աղջիկների Առաջնորդությունը ֆուտբոլում» ՀԿ-ն 2021թ. ՈւԵՖԱ-ի
երեխաների հիմնադրամի մրցանակիկերներից մեկն է:

«Անցած տարին բավականին բարդ էր, բայց հուսադրող է տեսնել, թե ինչպես են ՀԿ գործընկերները կարողացել պայքարել և նորարարություններ իրականացնել ՝ համաճարակի պատճառով կարիքավոր երեխաների աճող թվին աջակցելու համար», – ասում է Ալեքսանդր Շեֆերինը:

Համաշխարհային համաճարակով, իսկ Հայաստանի դեպքում `պատերազմով, GOALS-ը առաքելություն է ստանձնել հնարավորինս աջակցել և հասնել առավել խոցելի համայնքներին: Նրանք իրենց խաղի մոդելի միջոցով սպորտը օգտագործում են որպես սոցիալական ազդեցության գործիք ՝ խրախուսելով ֆիզիկական և
մտավոր առողջությունը: «GOALS- ը երախտապարտ է, որ արժանացել է այս մրցանակին: ՈւԵՖԱ-ի Երեխաների հիմնադրամի մրցանակը կօգնի GOALS- ին աջակցել ավելի շատ աղջիկների, վերապատրաստել ավելի շատ մարզիչների և մանկավարժների և ավելի մեծ ներդրում ունենալ Հայաստանում այսօր տեղի ունեցող դրական փոփոխությունների մեջ», – ասաց GOALS- ի գլխավոր տնօրեն Թենի Ավակյանը:

Teny Avakian