Սիրողական ֆուտբոլ՝ Երևանում և մարզերում ապրող արցախցի երեխաների համար

Երևան, Հայաստան - 17 մարտ, 2021 - «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» (GOALS) ՀԿ-ն ուրախ է հայտարարել Ասսարյան Աջակցության Նախաձեռնության 2-րդ փուլի մեկնարկը։ Դոկտոր Գարի և Լինդա Ասսարյանների կողմից ֆինանսավորվող ծրագիրը նպատակ ունի աջակցել պատերազմի հետևանքով տուժած և հետտրավմատիկ սթրեսային խանգարումով (ՀՏԽՍ) տառապող երեխաներին՝ ստեղծելով անվտանգ միջավայր, որտեղ երեխաները շարունակում են ապրել բնականոն կյանքով, զարգացնել իրենց առաջնորդության հմտությունները և աշխատել իրենց ֆիզիկական և մտավոր բարեկեցություն վրա:

Ասսարյան Աջակցության Նախաձեռնության 2-րդ փուլի շրջանակներում նախատեսվում է ֆուտբոլային ակումբներ կազմակերպվել ներկայումս Երևանում և Հայաստանի մարզերում բնակվող՝ տեղահանված արցախցի երեխաների համար: Նախատեսվում է ունենալ առնվազն մեկ ակումբ Երևանում և առնվազն չորսը մարզերում`10-ից 17 տարեկան երեխաների համար: Շաբաթական երկու անգամ կազմակերպվող այս դասընթացները նպատակ ունեն օգնելու հետտրավմատիկ սթրեսային խանգարումով (ՀՏԽՍ) տառապող և պատերազմի հետևանքով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաներին, զարգացնելու երեխաների առաջնորդության հմտությունները և շեշտադրելու գենդերային հավասարության և ներառականության կարևորությունը, և ստեղծելու անվտանգ միջավայր, որտեղ երեխաները ունեն բնականոն կյանքով ապրելու զգացում և ֆիզիկապես ակտիվ են:

Nairi Melkom Melkomian