Տոնում ենք հաղաթանակը․ GOALS-ը հաղթել է UEFA-ի մասսայական ֆուտբոլի մրցանակաբաշխությանը
Մենք հպարտությամբ հայտնում ենք, որ GOALS-ը արժանացել է հեղինակավոր UEFA Grassroots Award մրցանակին՝ «Լավագույն սիրողական ակումբ» անվանակարգում։ Այս ճանաչումը վկայում է մեր անսասան ջանքերի մասին՝ հզորացնել աղջիկներին սպորտի միջոցով և բեկումնային փոփոխություններ բերել Հայաստանի համայնքներում։
GOALS-ում մենք հավատում ենք սպորտի ուժին՝ ոգեշնչելու, կրթելու և զորացնելու։ Մեր հիմնադրումից ի վեր մենք ձգտել ենք հնարավորություններ ստեղծել անապահով և սահմանափակ պայմաններում ապրող աղջիկների համար, որպեսզի նրանք կարողանան մասնակցել սպորտային ծրագրերին և ձեռք բերել կյանքի կարևոր կյանքի հմտություններ։ Մեր ծրագրերը ոչ միայն խթանում են ֆիզիկական ակտիվությունը, այլև զարգացնում են առաջնորդություն, թիմային աշխատանք և դիմացկունություն։
UEFA Grassroots Award մրցանակը մեր ջանքերի և Հայաստանի ողջ տարածքում հազարավոր աղջիկների կյանքում թողած ազդեցության վկայությունն է։ Այն մեր թիմի, կամավորների և աջակիցների աշխատանքային նվիրումի գնահատականն է՝ բոլոր նրանց, ովքեր օգնել են մեզ բերել փոփոխություններ։
Մեր խաղացողներից Աննան հստակ արտահայտում է ֆուտբոլի փոխակերպող ուժը. «Ֆուտբոլը ինձ տվեց ազատություն, քաջություն, խիզախություն, կամքի ուժ և հաղթահարելու ունակություն։ Նույնիսկ եթե հետագայում չխաղամ ֆուտբոլ, այն արդեն փոխել է իմ կյանքը»։
Այս մրցանակը ոչ միայն անցած ձեռքբերումների ճանաչում է, այլև՝ մղիչ ուժ, շարունակելու մեր աշխատանքը նոր եռանդով և վճռականությամբ։ Մենք երախտապարտ ենք մեր համայնքին և գործընկերներին, ովքեր հնարավոր են դարձնում մեր ծրագրերը։
Տոնելով այս կարևոր հաղթանակը՝ մենք վերահաստատում ենք մեր առաքելությունը՝ հզորացնել աղջիկներին, կոտրել արգելքները և ձևավորել ավելի ներառական ու հավասար հասարակություն սպորտի միջոցով։ Շնորհակալություն UEFA-ին այս բացառիկ պատվի համար, և շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցել և հավատացել են GOALS-ի առաքելությանը։
Մեր համատեղ ուժերով մենք շարունակելու ենք առաջ տանել աղջիկների համար ստեղծվող հնարավորությունները և քայլել դեպի պայծառ ու ներառական ապագա։
Հետևեք մեզ՝ ավելին իմանալու GOALS-ի առաջիկա նորությունների ու հետաքրքիր զարգացումների մասին։