Empower HER․ Սպորտով կամուրջներ ենք կառուցում ու առաջնորդներ կերտում

Հայաստանի գյուղական համայնքներում դեռահաս աղջիկները կանգնած են բազմաթիվ մարտահրավերների առաջ՝ չունենալով համապատասխան աջակցություն և հատուկ մշակված ծրագրեր։ Հետազոտությունները բացահայտում են նրանց կարիքներին ուղղված նախաձեռնությունների լուրջ բացակայությունը՝ հատկապես կրթության, հիգիենայի և առողջ ապրելակերպի ոլորտներում։ Այս բացերը խորացնում են գենդերային անհավասարությունը, ինչին անդրադառնում է նաև Համաշխարհային բանկը՝ ընդգծելով աղջիկներին աջակցող միջամտությունների անհրաժեշտությունը։

GOALS-ը արձագանքում է այս հրատապ կարիքին իր EmpowerHER ծրագրով՝ սպորտը օգտագործելով որպես կրթության, հզորացման և սոցիալական փոփոխության շարժիչ ուժ։

Անմիջական ազդեցությունԸ, երկարաժամկետ փոփոխությունՆԵՐ

EmpowerHER ծրագրի առանցքային բաղադրիչներից մեկը՝ Սպորտային Քարավանն է, այն ունի կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ։
Կարճաժամկետ հեռանկարում ծրագիրը կենտրոնանում է անհապաղ ազդեցության վրա՝ կազմակերպելով կրթական սեմինարներ, որոնք զարգացնում են կյանքի և առաջնորդական հմտություններ։ «Նպատակային խաղերը» կոտրում են գենդերային կարծրատիպերը՝ ավելացնելով աղջիկների ինքնավստահությունը ֆուտբոլի միջոցով։ Սպորտային կրծկալների տրամադրումն արձագանքում է ինչպես գործնական կարիքներին, այնպես էլ ծառայում է որպես հզորացման խորհրդանիշ։ Ստեղծվում են անվտանգ տարածքներ, որտեղ աղջիկները զգում են աջակցություն, ուշադրություն և վստահություն։

Հզորացման կայուն ժառանգություն

Առաջ նայելով՝ EmpowerHER նախաձեռնությունը ունի երկարաժամկետ տեսլական՝ Հայաստանում ձևավորել աղջիկների ֆուտբոլի կայուն մշակույթ։ Այն նպատակ ունի դառնալ լայնածավալ համայնքային փոփոխության խթան՝ խրախուսելով գենդերային հավասարությունը սպորտում և նպաստելով հասարակության ընկալումների փոփոխությանը։ Վերջիվերջո, այս նախաձեռնությունը ձգտում է նպաստել աղջիկների ֆիզիկական առողջությանը, բարեկեցությանը և հզորացմանը՝ թողնելով դրական ու տևական ազդեցություն համայնքների վրա։

Ճամփորդությունը սկսվում է. ուսումնական ծրագրեր, քարավաններ և հաշվետվություններ

Ծրագիրն իրականություն է դառնում մեկօրյա ազդեցիկ միջոցառումների շարքի միջոցով՝ ընդգրկելով Հայաստանի տարածքում գործող 11 թիմերը։ Կրթական աշխատարանները նվիրված են կարևոր թեմաների՝ գենդերային հզորացման, սպորտում հավասարության, առողջ ապրելակերպի և հիգիենայի ուսումնասիրմանը։ Նպատակային խաղերը ձևավորում են թիմային աշխատանքի և արդար խաղի արժեքներ։ Ծրագրի մի մասն է նաև սպորտային կրծկալների տրամադրումը, որն արձագանքում է ոչ միայն գործնական կարիքի, այլև խորհրդանշում է ուժեղացում ու ինքնավստահություն։

Մարտահրավերներ և համագործակցություններ

Սպորտում ավանդական նորմերը շարունակում են մնալ մարտահրավեր։ Սպորտն որպես իրավունքների և հնարավորությունների ընդլայնման միջոց ճանաչելը շատ կարևոր է՝ ընդգծելով ներառական ծրագրերի նշանակությունը և շեշտադրելով աղջիկների մասնակցությունը ավանդաբար տղամարդկանց գերակշռող մարզաձևերում վերաբերող կեղծ պատկերացումների դեմ պայքարը։

GOALS-ը իրականացնում է EmpowerHer նախագիծը, որը ֆինանսավորվում է Հայաստանի Կանանց Հիմնադրամի կողմից։

Teny Avakian