GOALS- ը հայտարարում է Ասսարյան Աջակցության Նախաձեռնության մեկնարկի մասին

Ֆուտբոլի լիգային հիմնադրումը Արցախում 

Երևան, Հայաստան - 01 մարտ, 2021 - «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» (GOALS) ՀԿ-ն ուրախ է հայտարարել Ասսարյան Աջակցության Նախաձեռնության մեկնարկի մասին։ Ծրագիրը, որը ֆինանսավորվում է մեր  վաղեմի աջակիցներ դոկտոր Գարի և Լինդա Ասսարյանների կողմից, բազմաբնույթ է և նախատեսում է ֆուտբոլային լիգայի ստեղծում Արցախում, ամառային ճամբարների կազմակերպում, ինչպես նաև ֆուտբոլային այլ միջոցառումներ՝ պատերազմի հետևանքով տեղահանված և ներկայումս Երևանում և Հայաստան այլ մարզերում բնակվող արցախցի երեխաների համար։ Արցախում իրականացվող միջոցառումները համաֆինանսավորում է Ավրորա մարդասիրական նախաձեռնության կողմից։

20210301_155437.jpg

Ասսարյան Աջակցության Նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել պատերազմի հետևանքով տուժած և հետտրավմատիկ սթրեսային խանգարումով (ՀՏԽՍ) տառապող երեխաներին՝ ստեղծելով անվտանգ միջավայր, որտեղ երեխաները շարունակում են ապրել բնականոն կյանքով, զարգացնել իրենց առաջնորդության հմտությունները և աշխատել իրենց ֆիզիկական և մտավոր բարեկեցություն վրա:

«Առաջնային և կարևոր է, որ մենք աջակցենք պատերազմից տուժած մեր երեխաներին՝ ստեղծելով ապահով միջավայր, որտեղ նրանք կարող են ֆիզիկապես ակտիվ լինել, աշխատել իրենց հոգեկան առողջության վրա, սովորել առաջնորդության հմտություններ և պարզապես երեխա լինել: Այսօրվա երեխաները վաղվա առաջնորդներն են, ուստի նրանց հոգեական և ֆիզիկական առողջությանը միտված այսօրվա մեր ջանքերն ու աշխատանքը, կորոշեն, թե ինչպիսի ապագա կունենան Արցախն ու Հայաստանը: Եվ այս առումով յուրաքանչյուր երեխայի բարեկեցությունն ու սոցիալական ինտեգրումը կարևոր է։» - Թենի Ավակյան, GOALS- ի գործադիր տնօրեն

20210301_163813.jpg

Ծրագրի պաշտոնական բացումը Արցախում տեղի է ունեցել սույն թվականի մարտի 01-ին, ժամը 15.00-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան Հանրապետական մարզադաշտում։

2020թ․ Արցախյան պատերազմի ընթացքում, GOALS- ը պատերազմի հետևանքով տեղահանված և այդ պահին Երևանում գտնվող արցախցի երեխաների համար նախաձեռնեց ֆուտբոլային խաղեր և դասընթացներ։ Այս ընթացքում մենք համոզվեցինք, որ մեծ է երեխաների՝ իրենց շրջապատող բոլոր խնդիրներից կտրվելու և պարզապես երեխաներ լինելու անհրաժեշտությունը: Երբ պատերազմն ավարտվեց մենք հասկացանք, որ մեր աշխատանքի շարունակականության կարիքը կա: Հետևաբար, Հայաստանի մարզերում սոցիալական ազդեցությամբ կանոնավոր սպորտային ծրագրերին զուգահեռ, որոշեցինք լինել առաջնագծում `մեր ներդրումն ունենալու առկա հումանիտար ճգնաժամն հաղթահարելուն ուղղված ջանքերին:

Ասսարյան Աջակցության Նախաձեռնության նպատակներն են ՝ ստեղծել անվտանգ միջավայր երեխաների համար, որպեսզի աշխատեն իրենց ֆիզիկական և մտավոր բարեկեցության վրա, զարգացնել նրանց առաջնորդության հմտությունները, և սպորտի միջոցով ապահովել երեխաների համար բնականոն կյանքով ապրելու զգացողություն: Մենք լավատես ենք, որ Նախաձեռնությունն իր ուղղակի և անուղղակի ազդեցությունը կունենա Արցախում և ողջ Հայաստանում բնակվող շուրջ 500-1000 երեխայի վրա:

Ասսարյան Աջակցության Նախաձեռնության երեք հիմնական ուղղություններն են՝

  1. Տեղահանված արցախցի երեխաների համար միջոցառումների կազմակերպում Երևանում։

  2. Տեղահանված արցախցի երեխաների համար միջոցառումների կազմակերպում Հայաստանի մարզերում։

  3. Արցախում ֆուտբոլի լիգայի ստեղծում՝ բաղկացած 5 երկսեռ թիմերից։

Միջոցառումներ Երևանում և մարզերում

Ֆուտբոլային ակումբներ կկազմակերպվեն ներկայումս Երևանում և Հայաստանի մարզերում բնակվող՝ տեղահանված արցախցի երեխաների համար: Նախատեսվում է ունենալ առնվազն մեկ ակումբ Երևանում և առնվազն չորսը մարզերում`10-ից 17 տարեկան երեխաների համար: Շաբաթական երկու անգամ կազմակերպվող այս դասընթացները նպատակ ունեն օգնելու հետտրավմատիկ սթրեսային խանգարումով (ՀՏԽՍ) տառապող և պատերազմի հետևանքով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաներին, զարգացնելու երեխաների առաջնորդության հմտությունները և շեշտադրելու գենդերային հավասարության և ներառականության կարևորությունը, և ստեղծելու անվտանգ միջավայր, որտեղ երեխաները ունեն բնականոն կյանքով ապրելու զգացում և ֆիզիկապես ակտիվ են:

Արցախի լիգի հիմնում

Այս ուղղության շրջանակներում նախատեսվում է ստեղծել 5 երկսեռ ֆուտբոլային թիմեր Ստեփանակերտում, Նորագյուղում (Ասկերանի շրջան), Իվանյանում (Ասկերանի շրջան) և Վանքում (Մարտակերտի շրջան): Յուրաքանչյուր թիմ բաղկացած կլինի 10-ից 17 տարեկան առնվազն 12 խաղացողից: Նրանք կունենան շաբաթական մարզումներ՝ հիմնված այնպիսի ուսումնական ծրագրի վրա, որը ներառում է պատերազմից տուժած և ՀՏԽՍ տառապող երեխաների կարիքները։

20210301_160136.jpg
20210301_161933.jpg




Teny Avakian