Արցախում նախատեսվում է ֆուտբոլային լիգայի ստեղծում

«Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ՀԿ-ը՝ Գարի և Լինդա Ասսարյանների հովանավորությամբ սկսել է մի ծրագիր, որով Արցախում նախատեսվում է ֆուտբոլային լիգայի ստեղծում, ամառային ճամբարների կազմակերպում ու ֆուտբոլային այլ միջոցառումներ՝ պատերազմի հետևանքով տեղահանված ու հիմա Հայաստանում բնակվող արցախցի երեխաների համար: Ծրագրին ֆինանսական աջակցություն է ցուցաբերում նաև «Ավրորա» մարդասիրական հիմնադրամը: Ծրագրի պաշտոնական բացումը տեղի է ունեցել այսօր՝ Ստեփանակերտի հանրապետական մարզադաշտում:

Տեսանյութը՝ Արցախի Հանրային Հեռուստատեսություն / Artsakh Publiс TV

Nairi Melkom Melkomian