GOALS-ի գործադիր տնօրեն Թենի Ավակյանի հայտարարությունը

Հարգելի GOALS համայնք,

Ցանկանում եմ մի պահ կանգ առնել և անդրադառնալ Արցախի և Հայաստանի շուրջ ծավալվող խորը մտահոգիչ և ցավալի իրավիճակին։ Մեր տարածաշրջանը գտնվում է ծանր հումանիտար ճգնաժամի մեջ․ ավելի քան 75,000 մարդ բռնությամբ տեղահանվել է շարունակվող հակամարտության պատճառով։ Մեր արցախցի քույրերն ու եղբայրները անցել են աննկարագրելի դժվարությունների միջով՝ ներառյալ ինն ամսից ավելի տևած շրջափակումը, որի ընթացքում նրանք զրկված են եղել սննդից և անհրաժեշտ բժշկական օգնությունից։

Իրավիճակը ծայրահեղ լուրջ է, և մեր մտքերն ու սրտերը նրանց հետ են, ովքեր տուժել են այս ճգնաժամից։ Մենք կանգնած ենք Արցախի և Հայաստանի ժողովրդի կողքին՝ այս ծանր ժամանակահատվածում։

Այս ճգնաժամն ընդգծում է մարդասիրական ջանքերի, միասնության և դրա կարիքը ունեցողներին անընդհատ աջակցելու հրատապ անհրաժեշտությունը: Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ ՝ օգնություն ցուցաբերելու համար, և մենք խնդրում ենք միջազգային հանրությանը միանալ մեզ և օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր տուժել են այս ճգնաժամից:

Եկեք շարունակենք աջակցել միմյանց, լինել ուժեղ և աշխատել հանուն Հայաստանի և Արցախի ավելի խաղաղ ու հուսադրող ապագայի:

Սրտանց հույսով և համերաշխությամբ,
Թենի Ավակյան
GOALS-ի գործադիր տնօրեն

Teny Avakian